Պատրաստված է PP բարձրորակ հումքից, ջերմակայունությունը մինչև 120 աստիճան ըստ Ցելսիուսի, չափսերը 20,3*36*26.6 սմ։
Քանի որ երեխաների ստամոքսը շատ նուրբ ու զգայուն է, լվացած շշերի ճիշտ չորացումը շատ կարևոր է, հետագա զանազան հիվանդություններից խուսափելու համար։
Չորանոցը ունի 20 կախիչ։ Դիզայներական գեղեցիկ ու ճիշտ լուծումների շնորհիվ, հնարավոր է չորանոցի վրա տեղավորել տարբեր տարողությունների շշեր, ծծակներ, կափարիչներ, խաղալիքներ և այլն։
Չորանոցի ճիշտ կառուցվածքը թույլ չի տալիս թեքվել ու ընկնել, նույնիսկ եթե մի կողմի վրա եք բոլոր շշերը դասավորել, իսկ փոքրիկ անցքերի շնորհիվ ջրի արտահոսք չի լինի։